Ուկրաինական ուժերի ԱԹՍ-ն օգոստոսի 22-ին հարվածել է Կրասնոդարի երկրամասի «Կավկազ» նավահանգստում երկաթուղային լաստանավի, որը վառելիքի 30 ցիստեռն էր տեղափոխում։
Հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, իսկ ավելի ուշ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաղորդեց, որ լաստանավը խորտակվել է։
Լաստանավի անձնակազմի անդամների զոհերի և տուժածների թիվը ճշտվում է։
«Կավկազ» նավահանգիստը հիմնականում օգտագործվում է ծովային ճանապարհով Ղրիմի թերակղզի ուղևորների և բեռնափոխադրումների համար։