Ուկրաինայի զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Վլադիմիր Զելենսկուն այսօր զեկուցել է ռազմաճակատի տարբեր հատվածների իրավիճակի մասին։
«Մեր պաշտպանության ուժերի զորքերը շարունակում են գրոհը Կուրսկի շրջանի տարածքում: Այսօր զորքերը տարբեր ուղղություններով առաջ են շարժվել մեկից-երկու կիլոմետր: Սուջա բնակավայրում ավարտվել են հակառակորդին որոնելն ու ոչնչացնելը։ Այսօր մենք գերի ենք վերցրել թշնամու մոտ 100 զինվորի», - ասել է Սիրսկին հեռավար կապով ներկայացրած զեկույցում։
Ռուսաստանի Կուրսկի մարզում արդեն 8-րդ օրն է շարունակվում են ռազմական գործողությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի մի շարք շրջաններ ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ հարձակումների