Ուկրաինական կողմը հաղորդում է Կուրսկում զինապահեստ ոչնչացնելու մասին

ԱԹՍ հարվածից բռնկված հրդեհ Կուրսի մարզում, արխիվային լուսանկար

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ անցած գիշերը Ռուսաստանի Կուրսկի մարզում զինապահեստ ու ռազմական տեխնիկա է ոչնչացվել։

Ավելի վաղ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը տեղեկացրել էր Կուրսկին մոտ գտնվող ինչ-որ օբյեկտում բռնկված հրդեհի մասին, հավաստիացնելով, որ տուժածներ չկան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ ՊՆ-ն հաղորդում է 19 ԱԹՍ և մեկ հրթիռ խոցելու մասին