ՈՒԵՖԱ-ն Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթռուկների պայթեցման համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 20 հազար եվրոյով։
Կառույցը կարգադրել է նաև հավաքականի առաջիկա խաղում, որտեղ ֆեդերացիան որպես հյուրընկալող կողմ հանդես կգա, փակել մարզադաշտի հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում 500 նստատեղ։ Այս որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով։
ՈւԵՖԱ-ի վերահսկողական, էթիկական և կարգապահական մարմինը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանվել է նաև 17 500 եվրոյով՝ մարզական միջոցառմանը ոչ համապատասխան հաղորդագրություն փոխանցելու համար (խոսքը բարձրացված պաստառների մասին է):
Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումն ուղեկցվել էր երկրպագուների խմբերի ակցիաներով, ովքեր պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պահանջում ենք հրաժարական». ակումբային մասշտաբի ակցիաները հասան հավաքականի մակարդակ