ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյօֆ․ Հայաստանը խոշոր հաշվով պարտվեց Վրաստանին

Դրվագ Հայաստան-Վրաստան հանդիպումից, Երևան, 20-ը մարտի, 2025թ․

Դրվագ Հայաստան-Վրաստան հանդիպումից, Երևան, 20-ը մարտի, 2025թ․

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյօֆի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 0։3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։

Հինգշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Գիորգի Կոչորաշվիլին, Ժորժ Միկաուտաձեն ևս երկու անգամ՝ 37-րդ և 59-րդ րոպեներին, գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը։

Սա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումն էր նիդերլանդացի մասնագետ Ջոն վան՛տ Սխիպի գլխավորությամբ։

Պատասխան հանդիպումը Թբիլիսիում կկայանա մարտի 23-ին։

Հայաստանի ընտրանին պայքարում է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի, Վրաստանի թիմը՝ այս դիվիզիոնում իր տեղը պահպանելու համար։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօր երեկոյան՝ «Կովկասյան դերբի» ԵրևանումՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունիՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյօֆում Հայաստանը կմրցի Վրաստանի հետ