Արմավիրի մարզում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Նալբանդյան համայնքում, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։
Նա ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:
Երեկ երեկոյան ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել էին Մանուկ Մարգարյանին մեքենայի մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից իր մոտ եղած ինքնաձիգով կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև իջել և շարունակել է արձակել կրակոցներ, ինչից հետո դիմել է փախուստի։
Կրակոցների հետևանքով մահացել է ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, իսկ նույն բաժնի համայնքային ոստիկան, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Արմավիրի բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում զինված անձին վնասազերծելիս ոստիկան է սպանվել, ևս մեկը՝ վիրավորվել