Մայիսի 13-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը։

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ տեղի կունենա հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։