Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է տնտեսվարողներին Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։
Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։
«Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով Կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից», - ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 3 զոհ, 2 անհետ կորած Լոռիում ու Տավուշում հեղեղների հետևանքով. ինչ է հայտնի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեբեդի վարարման հետևանքով կա մեկ զոհ, մեկ քաղաքացի ընկել է գետը՝ նախնական տվյալներով