«Ոչ մի թեկնածու բավարար ձայն չի ստացել»․ ԲԴԽ նախագահի լիազորությունները կշարունակի կատարել Կարեն Թումանյանը

ԲԴԽ  անդամ Կարեն Թումանյան, արխիվ

ԲԴԽ նախագահի այսօր տեղի ունեցած ընտրություններում որևէ թեկնածու բավարար ձայն չի ստացել, տեղեկացնում է Դատախական իշխանությունը՝ նշելով, որ ԲԴԽ նախագահի լիազորությունները կշարունակի կատարել ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը։

Մամուլի խոսնակն «Ազատության»-ը փոխանցեց, որ առաջադրվել էր 5 թեկնածու՝ ԲԴԽ բոլոր դատավոր անդամները՝ Քրիստինե Մկոյան, Էդգար Հովհաննիսյան, Մերի Համբարձումյան, Արթուր Աթաբեկյան, Արմեն Դանիելյան։

Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահությունից հրաժարվելու մասին հայտարարեց նոյեմբերի 18-ին` նշելով, որ գնում է «առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած»: Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի հոկտեմբերից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը