Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի , ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։
Արդյոք եռակողմ հանդիպումից հետո բանակցությունները կշարունակվեն դեմ առ դեմ, հայտնի չէ: Երևանն ու Բաքուն միայն եռակողմ հանդիպման մասին են հաղորդել։
Վերջին անգամ արտգործնախարարները բանակցել են ամերիկյան հարթակում՝ հուլիսի սկզբին։
Սրանք առաջին դեմ առ դեմ բանակցություններն են արդեն համաձայնեցված 16 կետերով խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի առաջարկից հետո, որն Ադրբեջանը գրեթե մեկ ամիս է հետևողականորեն մերժում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նյու Յորքում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ