Նյու Յորքում սգում են երկու ոստիկանների մահը

US -- NEW YORCity police officers were killed execution style Saturday afternoon as they sat in their marked police car on a Brooklyn street corner > on December 20, 2014 in New York City. Th

Նյու Յորքի երկու ոստիկանի դարանակալել և սպանել էին՝ ոստիկանության բռնության հետևանքով երկու սևամորթ ամերիկացիների մահվան հատուցման պատրվակով: Քաղաքի բնակիչները հավաքվել են սգալու ոստիկանների մահը։

Նյու Յորքի բնակիչները հավաքվել էին երկու ոստիկանների դարանակալման վայրում՝ կոչ անելով դադարեցնել բռնությունները, միավորվել ու միասին լուծել բոլոր խնդիրները՝ անկախ կրոնից, մաշկի գույնից և էթնիկ ծագումից:

Ակցիայի մասնակիցներից մեկը կրում էր «Եկել է ցավը դարմանելու պահը» ցուցապաստառը: Նա կոչ էր անում ոստիկաններին ու Նյու Յորքի այլ բնակիչներին խաղաղվել և միմյանց հետ հաղթահարել այս ահավոր ողբերգությունը և քաղաքի պառակտումը:

Նույն տեղում մահմեդականները աղոթք են ուղղում հանուն մահացածների հոգիների փրկության ու քաղաքի բնակիչների միջև խաղաղության հաստատման: Նյու Յորքի մահմեդականները կոչ են ուղղում բոլորին՝ միավորվելու և «ոչ» ասելու բռնություններին:

Քաղաքային ոստիկանության ամենամեծ արհմիությունը վերջերս բողոքել էր քաղաքապետ Դե Բլասիոյի դեմ՝ ասելով, թե նրա ձեռքերը թաթախված են արյան մեջ, ու ակնարկելով, որ նա համակրանքով է վերաբերվում ոստիկանական բռնությունների դեմ ծավալվող քաղաքացիական արշավին:

Նյույորքցիները կոչ են անում և՛ քաղաքապետին, և՛ ոստիկանությանը՝ քայլեր ձեռնարկել քաղաքային համայնքը միավորելու ուղղությամբ: Նրանք շեշտում են, որ քաղաքացիներից ոչ ոք չի կիսում մարդասպանի հայացքները, այլ բոլորը հետամուտ են արդարության ու օրինականության հաստատմանը։