Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերը Տավուշի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին ասված է կառույցի հայտարարության մեջ։
«Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է», - նշել է ԱԱԾ-ն։
Ոստիկանությունն արդեն շուրջ երկու ժամ է՝ չի թույլատրում գնալ Տավուշի մարզի Կիրանց գյուղ։
Թե ինչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ԱԱԾ-ն չի մանրամասնում, երեկ, օրինակ, սահմանապահները քննարկում էին իրենց գիշերակացի հարցը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունը փակել է Կիրանց տանող ճանապարհը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանությունը պարզաբանում է, թե ինչու է սահմանափակել երթևեկությունը Կիրանց- Վարչապետի աշխատակազմից մայիսի 15-ին հայտնել էին, որ երկու երկրների սահմանապահները համաձայնեցված սահմանի վրա կանգնելու են առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
- Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ադրբեջանական կողմին է անցնում կամուրջը։ Կառավարությունը հայտարարել է, որ նոր շրջանցիկ ճանապարհ պետք է կառուցվի, 2-3 ամիս ժամկետի մասին է հայտարարվել։