Նոր պայթյուններ Լիբանանում

Լիբանան - Փեյջերների պայթյունների հետևանքով վիրավորվածին տեղափոխում են հիվանդանոց, Բեյրութ, 17-ը սեպտեմբերի, 2024թ.

Արդյոք խոսքը կրկին փեյջերների մասին է՝ չի հստակեցվում։

Քիչ առաջ Լիբանանում նոր պայթյուններ են հնչել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը հայտնում է առնվազն երկու նոր պայթյունների մասին՝ մեկը՝ երկրի հարավային շրջաններում, մյուսը՝Բեյրութի հարավային արվարձանում։

Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ պայթել են «Հեզբոլա»-ին պատկանող հեռահաղորդակցության միջոցները։

Արդյոք խոսքը կրկին փեյջերների մասին է՝ չի հստակեցվում։

«Պայթյուններից մեկը տեղի է ունեցել երեկվա հարձակման զոհերից մեկի հուղարկավորության վայրում», - փոխանցում է Reuters-ը:

Երեկ Լիբանանում և Սիրիայի որոշ հատվածներում գրեթե միաժամանակ հազարավոր փեյջերների պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 11 զոհ կա, մոտ 3 հազար վիրավոր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Reuters. Բեյրութում պայթեցված փեյջերները հունգարական արտադրության էինԹեհրանը հաստատում է՝ Լիբանանում Իրանի դեսպանը վիրավոր է, «նրա վիճակը կայուն է» Լիբանանում առնվազն 8 զոհ, հազարավոր վիրավորներ փեյջերների պայթյունների հետևանքով