Նոր նշանակումներ ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամկազմում և ՊՆ համակարգում

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Հայաստանի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմում և Պաշտպանության նախարարության համակարգում նոր նշանակումներ կատարելու մասին:

Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրերի համաձայն՝

- Գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից;

- Գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար;

- Գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից;

- Գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ՝ ազատվելով Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից;

- Գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար՝ ազատվելով Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից: