Նոր քրեական հետապնդում՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ

Միքայել Մինասյան, արխիվ

Իրավապահները նոր քրեական հետապնդում են հարուցել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ։

Վարույթն առնչվում է հանցագործության 76 դրվագի։

Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նրանից բացի, կան նաև 12 մեղադրյալներ։

Մինասյանը դեռ չի մեկնաբանել հաղորդումը։

Մանրամասներն «Ազատություն»-ը կներկայացնի ավելի ուշ։

Մինասյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել նաև 2020 թվականի մարտին՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեղադրանքով։ Սակայն 2022-ի հուլիսի 7-ից Ինտերպոլը միջազգային հետախուզումը դադարեցրել է` Մինասյանի ներկայացրած դիմումի քննարկման արդյունքում: Թե ինչ փաստաթղթեր էր ներկայացրել Միքայել Մինասյանը, հստակ չէր, դրանից տեղյակ չէր անգամ դատախազությունը: Վարչապետ Փաշինյանը դեռ 2020 թվականին էր պնդել, թե Մինասյանը պետք պատասխանատվության ենթարկվի թալանի համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ձորագետ Հիդրոյի» գործով Միքայել Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը երկրորդ անգամ մերժեց Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը