Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան,պաշտոնական լուսանկար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ՝ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Լիբանանը կվերագտնի կայունության, խաղաղության ու բարեկեցության ուղին: Հայաստանն ու Լիբանանն ունեն բարեկամության հարուստ ավանդույթներ՝ հիմնված պատմամշակութային սերտ կապերի և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի վրա»:

«Վերահաստատում եմ Հայաստանի աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ», - գրել է Փաշինյանը:

Լիբանանի զինված ուժերի հրամանատար գեներալ Ժոզեֆ Աունը երկրի նախագահ ընտրվեց հունվարի 9-ին՝ խորհրդարանում երկու փուլով անցկացված քվեարկությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գեներալ Աունը երկրորդ փորձից ընտրվեց Լիբանանի նախագահԼիբանանի խորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրելՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանն աջակցող երկրներն, այդ թվում՝ Հայաստանը, կոչ են անում ապահովել Լիբանանում խաղաղապահների անվտանգությունըԽաղաղապահները պնդում են, որ իսրայելական ուժերը ներխուժել են Լիբանանում գտնվող իրենց բազա