Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան իշխող ուժի պատգամավորի հարցի, արձագանքեց նաև Բելառուսի նախագաhի՝ Բաքվում արված հայտարարությանը։
Լուկաշենկոն Ալիևին ասել էր՝ «հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»:
Ի պատասխան Փաշինյանն արձագանքեց՝ Բելառուսի նախագահը ասել է այն, ինչ ինքը փորձում է 4 տարի այլաբանորեն ասել Հայաստանի Հանրապետությանը։
«2020 -ի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից, մեր դաշնակիցները։ Ես ՀԱՊԿ -ի անդամ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Էդ պատերազմի նպատակը եղել է Հայաստանի անկախ պետության չգոյությունը։ Փաշինյանը շեշտեց՝ այդպիսի փորձեր 2020 -ի պատերազմից հետ էլի են եղել, 2021 -ի մայիսին, 2022 -ի սեպտեմբերին, 2023 -ի սեպտեմբերին, բայց չի ստացվել։ Մի հատ էլ փորձեցին 2024 -ի մայիսի 9 -ին, էլի չստացվեց, ու էլի չի ստացվելու», - հայտարարեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկոն Ալիևի հետ այցելեց Ֆիզուլի, Շուշի, խոսեց Ղարաբաղում իրենց ծրագրերի մասին