Նիգերիան ազատ է արձակել կրիպտոարժույթների հսկա Binance-ի աշխատակից Տիգրան Ղամբարյանին

Նիգերիան ազատ է արձակել կրիպտոարժույթների հսկա Binance ընկերության ղեկավար-աշխատակից Տիգրան Ղամբարյանին։

Ամերիկայի քաղաքացի Ղամբարյանը ձերբակալվել էր փետրվարին և Նիգերիայում մեղադրվում էր 35.5 միլիոն դոլարի լվացման համար։ Նիգերիան պնդում է, թե Binance-ն է մեղավոր երկրում տնտեսական վերջին ցնցումների համար, մասնավորապես, որ կրիպտոարժույթների սպեկուլյացիան հանգեցրել է տեղական արժույթի ազատ անկմանը։

Տիգրան Ղամբարյանը ղեկավարում էր Binance ընկերության ֆինանսական հանցագործությունների վերահսկման բաժինը:

40-ամյա Ղամբարյանի դեմ մեղադրանքները հանվել են։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանը՝ «առողջական հիմքով Ղամբարյանին ազատ արձակելու համար, ինչը նրան հնարավորություն կտա վերադառնալ հայրենիք և ստանալ մասնագիտացված բուժօգնություն»։