Նիդեռլանդները շուտով Ուկրաինային կփոխանցի խոստացված 24 F-16 տեսակի կործանիչների առաջին խմբաքանակը, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Նիդեռլանդների կառավարությունը։
Պաշտպանության նախարար Կայսա Օլլոնգրենը խորհրդարանին ուղղված նամակում նշել է, որ մատակարարումների թույլտվությունները տրված են։
Նախարարը, սակայն, անվտանգության նկատառումներից ելնելով, հրաժարվել է հստակեցնել, թե քանի ինքնաթիռ կառաքվի առաջին փուլով և երբ կործանիչները կլինեն Ուկրաինայում։
Նիդեռլանդները միջազգային կոալիցիայի գլխավոր ուժերից մեկն է, որ Ուկրաինային F-16 է մատակարարել՝ Ռուսաստանի դեմ հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար:
Նիդեռլանդների կառավարությունը ավելի վաղ F-16-ներ է մատակարարել Ռումինիայի ուսումնական հաստատությանը, որտեղ ուկրաինացի օդաչուները վերապատրաստվում են F-16 կործանիչներ վարելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նիդեռլանդները չի սահմանափակում Կիևին փոխանցվող F-16 կործանիչների հնարավոր կիրառման ազատությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում F-16-ները կոչնչացվեն այնպես, ինչպես ոչնչացվում է արևմտյան այլ տեխնիկան. Լավրով