Երևանի տրանսպորտը 6 ամսվա ընթացքում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով, հայտնում է քաղաքապետարանը։
Տրանսպորտայի միջոցների ավելացման մասին ավելի վաղ էր հաղորդվել, սակայն կոնկրետ ժամկետ չէր նշվել։
Ավտոբուսները կիրառվելու են ներկայում գործող հնամաշ ավտոբուսների փոխարեն, որոշ ուղեգծերում փոփոխություններ կարվեն: Տրոլեյբուսների նոր խմբաքանակը կօգտագործվի գործող երթուղիներում, մաշված շարժակազմը կփոխարինվի նորով:
Քաղաքապետարանը մարտին ընդունեց տրանսպորտի թանկացման ու միասնական տոմսային համակարգին անցնելու որոշումը։
- Տրանսպորտի նոր սակագնի երեք փաթեթ է առաջարկվում՝ 8,800 դրամ կարժենա 30 օրվանը, 23,600՝ 90 օրվանը, իսկ մեկ տարվանը՝ 88 հազար դրամ: Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։ Օրական տոմս էլ կլինի՝ 280 և 300 դրամ՝ 90 րոպեի համար։
- Ընդդիմությունը մի քանի անգամ ցածր գներ էր առաջարկել փաթեթների համար՝ հորդորելով ուժի մեջ թողնել նաև այլընտրանքային 100 դրամը, մի առաջարկ էլ կար՝ սուբսիդավորել ավելացված ծախսը՝ անփոփոխ թողնելով այսօրվա գները:
- Տոմսային համակարգի ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր։