Նեթանյահուն Ֆլորիդայում կհանդիպի Թրամփի հետ

Դոնալդ Թրամփ և Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի հանգստավայրում կհանդիպի ԱՄՆ նախկին նախագահի հետ։

Ավելի վաղ վաշինգտոնյան այցի ընթացքում Իսրայելի վարչապետը հանդիպել էր նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։

Իսրայելի երկարամյա առաջնորդը հատուկ վերադասավորել է իր ԱՄՆ այցի ժամանակացույցը՝ Թրամփի հետ հանդիպելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ժամանակն է, որ այս պատերազմն ավարտվի». Քամալա Հարիսը՝ Նեթանյահուին Թրամփը կոչ է անում արագ վերջ տալ Գազայի պատերազմին Նեթանյահուն կոչ է անում «մերձավորարևելյան ՆԱՏՕ» ստեղծել