ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի առաջնորդներն ուրբաթ օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել են ելույթ ունենալ Կոնգրեսի համատեղ նիստում, հայտնում է Reuters-ը:
Նեթանյահուին հրավիրող նամակը ստորագրել են Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը, Սենատի մեծամասնության դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերը, Սենատի հանրապետական առաջնորդ Միթչ Մաքքոնելը և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսը:
«Մեր հարատև հարաբերությունների վրա հիմնվելու և Իսրայելի հետ Ամերիկայի համերաշխությունն ընդգծելու համար մենք Ձեզ հրավիրում ենք կիսելու Իսրայելի կառավարության տեսլականը՝ պաշտպանելու ժողովրդավարությունը, ահաբեկչության դեմ պայքարը՝ տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասված է նամակում, որում ելույթի ամսաթիվ նշված չէ։
Մայք Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ կհրավիրի Նեթանյահուին, անկախ նրանից՝ Կոնգրեսի դեմոկրատ առաջնորդները ստորագրեն նամակը, թե՝ ոչ:
Այս ելույթը Նեթանյահուին կդարձնի առաջին օտարերկրյա առաջնորդը, ով չորս անգամ ելույթ է ունեցել Կոնգրեսի համատեղ նիստերին: