ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային՝ պաշտպանվելու Ռուսաստանից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, Բրյուսել, 2-ը ապրիլի, 2025թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, Բրյուսել, 2-ը ապրիլի, 2025թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հավաստիացնում է՝ դաշինքը շարունակելու է աջակցել Ուկրաինային՝ պաշտպանվելու Ռուսաստանի ռազմական հարձակումներից:

«Թույլ տվեք ևս մեկ անգամ հաստատել, որ նրանք (Ուկրաինան - խմբ.) պետք է հնարավորինս ամուր դիրքերում լինեն», - ասել է Ռյուտեն՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակցի հարցի։

Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը դաշինքի անդամ երկրների համար։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները երեկ երկօրյա հավաք են նախաձեռնել Բրյուսելում, որին առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հավաքի օրակարգում էր նաև Ուկրաինայի հարցը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբիոն ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը ՆԱՏՕ-ն ևս 20 միլիարդի ռազմական օգնություն կտրամադրի Կիևին