ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարը Կիևում է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտե, արխիվ

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև, հաղորդում է AFP գործակալությունը։

Սա դաշինքի ղեկավարի առաջին այցն է պաշտոնը ստանձնելուց հետո։

Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները սկսել է կատարել երկու օր առաջ։

Ռյուտեի կիևյան այցի մասին տեղեկությունները հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարկ Ռյուտեն ստանձնեց ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն իր առաջին ելույթում անվերապահ աջակցություն է հայտնել Ուկրաինային