ՆԱՏՕ-ի ղեկավարը Թրամփի հետ աշխատելու պատրաստակամություն է հայտնում

ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին, պատրաստակամություն հայտնել աշխատել նրա հետ։

«Հենց նոր շնորհավորեցի Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նրա առաջնորդությունը կրկին առանցքային նշանակություն կունենա մեր դաշինքն ամուր պահելու համար։ Ես անհամբերությամբ սպասում եմ նրա հետ կրկին աշխատելու հնարավորությանը ՆԱՏՕ-ի ուժի միջոցով խաղաղությունն առաջ մղելու համար», - հայտարարել է Ռյուտեն։

Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղարը նաև ընդգծել է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը։

Թրամփը բազմիցս քննադատել է ռազմական դաշինքին՝ եվրոպացի դաշնակիցներին մեղադրելով պաշտպանական բավարար ծախսերից խուսափելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ