Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել Կիևին թույլատրել իրենց մատակարարած զենքով հարվածել ՌԴ տարածքի ռազմական թիրախներին

Ուկրաինա - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ելույթ է ունենում Կիևում, 29-ը ապրիլի, 2024թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Economist-ի հարցազրույցում Ուկրաինային զենք մատակարարող դաշինքի անդամներին կոչ է արել վերացնել այդ զենքով Ռուսաստանի տարածքի ռազմական օբյեկտներին հարվածելու սահմանափակումները։

«Ժամանակն է, որ դաշնակիցները մտածեն Ուկրաինային մատակարարած զենքի կիրառման կապակցությամբ իրենց մտցրած որոշ սահմանափակումները վերացնելու մասին։ Հատկապես հիմա, երբ Խարկովում, սահմանից ոչ հեռու մարտական կատաղի գործողություններ են ընթանում, արգելել այդ զենքի կիրառումը Ռուսաստանի տարածքում ռազմական օրինական թիրախների դեմ՝ Ուկրաինայի համար խիստ բարդացնում է իր տարածքի պաշտպանությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկի. Ուկրաինային ռազմական աջակցության վերաբերյալ որոշումները մեկ տարի ուշանում ենՆԱՏՕ-ի երկրներն ամբողջությամբ չեն կատարել Կիևի հանդեպ իրենց պարտավորությունները. Ստոլտենբերգ