ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ հարկ է քննարկել դաշինքի միջուկային զենքը մարտական պատրաստության բերելու անհրաժեշտությունը, լարվածության հերթական սրացում է, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այն, ինչ ասել է պարոն Ստոլտենբերգը, ակնհայտորեն չի տեղավորվում նախօրեին Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովում ընդունված հռչակագրում, որում ասվում է, թե հարկ է խուսափել նման հռետորաբանությունից»,- ասել է Պեսկովը:
Այդպես նա արձագանքել է Ստոլտենբերգի այն հայտարարությանը, որի համաձայն ՆԱՏՕ-ի երկրները պետք է քննարկեն միջուկային սպառազենը մարտական վիճակի բերելու հնարավորությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն քննարկելու է միջուկային զենքը մարտական վիճակի բերելու խնդիրը. Ստոլտենբերգ