Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արթուր Երոյանը հունիսի 11-ին տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին:
Հանդիպման նպատակը միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև համագործակցության հարցերի քննարկումն էր, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Գեներալ-մայոր Երոյանը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում և վերահաստատել հանձնառությունը՝ շարունակելու մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին: