ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը ասել է, որ Ուկրաինայի՝ արևմտյան դաշնակիցներից ստացած զենքով Ռուսաստանի տարածքի ռազմական թիրախներին հարվածելը չի նշանակում ՆԱՏՕ-ի և նրա անդամների ներգրավվածություն հակամարտության մեջ։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ուկրաինային աջակցելու իրավունք ունեն, քանի որ Կիևին օգնում են ինքնապաշտպանվելու համար»,- նշել է նա։
Ուկրաինային զենք տրամադրող մի շարք երկրներ այն կիրառելու հարցում սահմանափակումներ են դնում՝ պնդելով, որ այն չկիրառվի Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Ընդդիմախոսները իրենց հերթին նշում են, որ Ռուսաստանը իր տարածքից հարվածում է ուկրաինական բնակավայրերին, ուստի Կիևը օրինական իրավունք ունի հարվածելու Ռուսաստանի տարածքի թիրախներին։