NASA-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանը հոկտեմբերի 3-ին արձանագրել է արևային բռնկում, որն արևային բռնկումների այս ցիկլում գնահատվել է ամենաուժեղը։
Ըստ NASA-ի՝ արևային այս բռնկումները Արեգակից էներգիայի ինտենսիվ արտանետումներ են, որը կարող է ազդել «ռադիոկապի, էլեկտրական ցանցերի, նավիգացիոն ազդանշանների վրա և վտանգներ ստեղծել տիեզերանավերի և տիեզերագնացների համար»: