Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում հատուկ ուղերձով հանդես գալ՝ կապված Սևաստոպոլում և Դերբենտում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։
Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, այս պահին՝ ո՛չ», - ասել է խոսնակը, պատասխանելով ողբերգությունների կապակցությամբ ժողովրդին հատուկ ուղերձ հղելու ծրագրի մասին լրագրողների հնչեցրած հարցին:
Ավելի վաղ Պուտինը ցավակցություն է հայտնել Սևաստոպոլում Ուկրաինայի գրոհի և Դաղստանում ահաբեկիչների զինված հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորվածների հարազատներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դաղստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել, եռօրյա սուգ է հայտարարվել․ Շրջանի ղեկավարԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զոհեր և վիրավորներ՝ Սևաստոպոլի հրթիռակոծության, Բելգորոդի հրետակոծության հետևանքով