Նախագահ Խաչատուրյանը պարգևատրել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարներին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը «Երախտագիտության մեդալով» է պարգևատրել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովին և այդ ընկերության կազմում գործող «Հարավկովկասյան երկաթուղիների» ղեկավար Ալեքսեյ Մելնիկովին։

Նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ ռուսաստանցի պաշտոնյաները պարգևատրվել են «հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների վերացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։