Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին երկրի ողջ տարածքում հնգօրյա սուգ է հայտարարել՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան առիթվ։
Իրանի գերագույն առաջնորդի մեկ այլ որոշմամբ՝ առաջին փոխնախագահ Մոհամադ Մոհբերը նշանակվել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։
Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն այսօրվանից գործունեությունն է սկսելու նաև հինգ փոխնախագահներից, խորհրդարանի նախագահից և դատական իշխանության ղեկավարից կազմված խորհուրդը, որը պետք է զբաղվի արտահերթ նախագահական ընտրությունների նախապատրաստմամբ։
Ըստ Իրանի օրենսդրության, դրանք կայանալու են առավելագույնը 50 օրվա ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով