«Մոտ օրերս մի հատ լավ բացահայտում է լինելու, բայց ոչ էն դաշտում, որ դուք փնտրում եք», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով՝ այն Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է, և հանրությանն անպայման կներկայացվի:
«Ազատության» հարցին, թե բացահայտումն անվտանգայի՞ն ոլորտին է վերաբերում, Քոչարյանը պատասխանեց․ - «Միարժեք անվտանգային: Հիմա ես որպես հանձնաժողովի նախագահ տեղեկացված եմ, բայց ես չեմ կարող էդ մասին բարձրաձայնել, հակառակ դեպքում դուք այնպես կթելեք, որ կստացվի պետական գաղտնիք է»:
Ճշտող հարցին, թե կոռուպցիո՞ն բացահայտման մասին է խոսքը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ - «Ո՛չ, ոչ կոռուպցիոն, ավելի մեծ վտանգ ներկայացնող»: