Մոտ ապագայում Ռուսաստանը իրանական արտադրության բալիստիկ հրթիռներ կստանա․ Reuters

Իրանական արտադրության Fath 360 բալիստիկ հրթիռներ, արխիվ

«Մոտ ապագայում Ռուսաստանն իրանական արտադրության բալիստիկ հրթիռներ կստանա», - հետախուզական ծառայություններում սեփական աղբյուրները վկայակոչելով՝ հաղորդում է Reuters գործակալությունը՝ մանրամասնելով, որ խոսքը Fath 360 տեսակի հրթիռների մասին է։

«Իրանը մտադիր է հարյուրավոր նման հրթիռներ մատակարարել Մոսկվային։ Այժմ մի քանի տասնյակ ռուս զինվորականներ Իրանում են՝ հրթիռային համակարգերի շահագործման վարժանքների մասնակցելու», - գրում է գործակալությունը։

Fath 360-ը մարտավարական բնույթի հրթիռային համակարգ է, դրա հեռահարությունը 30-ից 75 կիլոմետր է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերն առաջանում են Դոնբասում, Ուկրաինայի պատասխա՞նը՝ ներխուժել Ռուսաստան