Փաշինյանն Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպումներ անցկացնել, ապա մինչև COP29-ը ստորագրել խաղաղության պայմանագիրը. Խանդանյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Որքան տեղյակ եմ, հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում տեղի ունեցած ոչ ֆորմալ շփումների ժամանակ վարչապետ Փաշինյանը նախագահ Ալիևին առաջարկել է երկկողմ հանդիպում ունենալ: Ավելի ճիշտ, առաջարկվել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա առաջնորդները նախքան Բաքվում COP-29-ի կայացումը ստորագրեն պայմանագիրը», - ասել է ԱԺ հանձնաժողովի նախագահը:

«Ես, անկեղծ ասած, Ադրբեջանի արձագանքից տեղյակ չեմ, բայց հույս ունեմ այս տրամաբանությունը հնարավոր կլինի իրագործել», - ամփոփել է Խանդանյանը:

COP29-ը՝ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է նոյեմբերի 11-22-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանն անիրատեսական է համարում խաղաղության պայմանագրի ստորագրման Հայաստանի առաջարկըՓաշինյանը կրկին առաջարկում է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված էԱլիևը և Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր ժամկետի մասինՓաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել ՌԴ մի շարք պաշտոնյաների բառապաշարի վերաբերյալ