Մոսկվայում զորակոչի ենթակա անձանց ծանուցում են Ռուսաստանը լքելու արգելքի մասին

Մոսկվայում զորակոչի ենթակա անձինք սկսել են զանգվածային ծանուցումներ ստանալ՝ Ռուսաստանը լքելու արգելքի մասին, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Ավելի վաղ Մոսկվայի զինվորական կոմիսար Մաքսիմ Լոկտևը նախազգուշացրել էր, որ նոյեմբերի սկզբից ժամկետային զինծառայողների նկատմամբ մուտքի արգելքներ և այլ սահմանափակումներ կկիրառվեն։

The Moscow Times-ի համաձայն՝ բացի էլեկտրոնային ծանուցումներից Մոսկվայում կրկին սկսել են զանգվածաբար բերման ենթարկել զորակոչիկներին, ոստիկանությունը երիտասարդ տղամարդկանց ոստիկանական բաժանմունք կամ զինվորական հավաքատեղի է տանում փողոցից, մետոյից։