Մոսկվայի մարզի նահանգապետը հայտնել է ԱԹՍ հարձակումից մեկ զոհի և երեք վիրավորի մասին

ԱԹՍ հարվածից վնասված շենք Ռամենսկոե քաղաքում, 10-ը սեպտեմբերի, 2024թ․

Ռամենսկոե քաղաքում անօդաչու թռչող սարքի հարվածից մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել, հաղորդել է Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

9-ամյա երեխայի մահվան մասին ավելի վաղ տարածված տեղեկությունը չի հաստատվել։ Ըստ Վորոբյովի՝ մահացածը 46-ամյա կին է։

Նշվում է, որ մահացածը կարճահասակ է եղել, և օպերատիվ ծառայությունների աշխատակիցները նրան շփոթել են երեխայի հետ։

Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի լույս 10-ի առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակումից հրդեհ է բռնկվել Սպորտիվնիի շենքերից մեկի 11-12-րդ հարկերի բնակարաններում։ Հրդեհը մարվել է։ Երեք տուժածները հենց այս հատվածից են։ Շրջանի ղեկավարը նաև հայտնել է, որ ԱԹՍ հարվածից Վիսոկովոլտնայա փողոցում գտնվող շենքի 9-րդ հարկի բնակարանն է վնասվել, կա մեկ վիրավոր։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պարզաբանել է, որ Մոսկվայի մերձակայքում ԱԹՍ-ներ են խոցվել, մասնավորապես, վեցը՝ Ռամենսկի քաղաքային թաղամասում, չորսը՝ Պոդոլսկի շրջանում, երկուսը Դոմոդեդովոյի շրջանում, մեկական՝ Լյուբերցիի և Կոլոմնայի շրջաններում։ Քաղաքապետը նշել է, որ բեկորների անկման հետևանքով, նախնական տվյալներով, տուժածներ և ավերածություններ չկան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ԱԹՍ հարձակման ամենախոշոր փորձերից մեկը». Սոբյանինը հայտնել է Մոսկվայի վրա 10 ԱԹՍ խոցելու մասին