Ռուսաստանը նախազգուշացրել է Արևմուտքին և Ուկրաինային, թե ինչ «աղետալի հետևանքներ» կլինեն, եթե նրանք «սադրիչ սցենարներ» հետապնդեն Բելառուսի դեմ:
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան լրագրողներին հաղորդել է, որ Մոսկվան անհանգստացած է Բելառուսի հետ սահմանին ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի «սադրիչ գործողություններով»։
Նա չի բացառել, որ տարածաշրջանում կարող են էսկալացիայի փորձեր լինել։
Ռուսաստանի արտաքին գերատեսչության խոսնակը շեշտել է նաև, որ Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք է տեղակայել Բելառուսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո․ «Միջուկային զենքը կկիրառենք միայն Միութենական պետության սահմանին ոտնձգության դեպքում»
Մի քանի օր առաջ՝ Ազգային միասնության օրվան նվիրված միջոցառման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսի վրա հարձակումը կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։
Նա մտահոգություն էր հայտնել, որ Բելառուսը կարող է դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրման գոտի։ Լուկաշենկոն պարզաբանել էր՝ խոսքը Բելառուսի զինված ուժերի՝ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու մասին չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելառուսի վրա հարձակումը նշանակում է երրորդ համաշխարհային պատերազմ․ Լուկաշենկո