Մոսկվան ամերիկյան նոր վարչակազմի հետ աշխատելու է՝ կոշտ կերպով պաշտպանելով սեփական ազգային շահերը և կենտրոնանալով «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելու վրա: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունում։
Պաշտոնական Մոսկվան նաև ընդգծել է՝ «իրենք պատրանքներ չունեն Ռուսաստանում լավ հայտնի Ամերիկայի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Կոնգրեսի նոր կազմի հետ կապված, որտեղ հանրապետականները, նախնական տվյալներով, վերահսկողություն են վերցնում»։
«ԱՄՆ-ում իշխող քաղաքական վերնախավը, անկախ կուսակցական պատկանելությունից, հավատարիմ է հակառուսական կեցվածքին և «Մոսկվային զսպելու» գծին»,- հայտարարել է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը:
«Հատուկ ռազմական գործողություն» պաշտոնական Մոսկվան անվանում է ներխուժումը Ուկրաինա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ (թարմացված)