Ռուսական «Գազպրոմ»-ն ու Իրանի գազի ազգային ընկերությունը Իրան ռուսական գազի մատակարարումներ կազմակերպելու վերաբերյալ ռազմավարական հուշագիր են ստորագրել։
Ըստ IRNA գործակալության`Իրանը նախատեսում է Ռուսաստանի, Քաթարի և Թուրքմենստանի հետ համատեղ իր տարածքում գազային հանգույց ստեղծել։
«Հուշագիրը ստորագրվել է Թեհրանում՝ Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների միջև՝ նպաստելու գազի ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը։ Ռուսական գազը նախատեսվում է արտահանել Իրան», - հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։
Օուջին հույս է հայտնել, որ այս հուշագիրը լավ փոփոխություններ կբերի Իրանի էներգետիկ հաշվեկշռում և հուշագիրը շատ կարճ ժամանակում կդառնա պայմանագիր։
Հուշագրի համաձայն, Իրանը ռուսական գազը կգնի ողջամիտ գնով և ավելի թանկ գնով կարտահանի Իրաք, Թուրքիա և Պակիստան։
Գործող ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանի արտահանման- ներմուծման հնարավորություններն էապես սահմանափակված են։ 2022-ի հունվարին Թեհրանը Մոսկվային առաջարկել էր հեղուկ գազի մատակարարումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Իրանի հարավ՝ Ադրբեջանի տարածքով, ապա այն արտահանել աշխարհի ցանկացած կետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի և Ռուսաստանի միջև նավթի և գազի ոլորտներում համաձայնություններ են ձեռք բերվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռաիսին և Պուտինը խոստացան խորացնել կապերը, սակայն որևէ գործարք չկնքեցին