Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բաքվում հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի գլխավորած պատվիրակության հետ։
«Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության դերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
ՌԴ պաշտոնական պատվիրակությունը Բաքվում մասնակցում է սպառազինությունների միջազգային ցուցահանդեսին: