Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցը շարունակվել է շուրջ մեկ ժամ, այսօր, ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ երկու երկրների ղեկավարների զրույցի ընթացքում «մտքերի անկեղծ փոխանակում է տեղի ունեցել»։
Գերմանական կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ կանցլեր Շոլցը զրույցի ընթացքում դատապարտել է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։
Նա նաև զգուշացրել է Պուտինին, որ Գերմանիան շարունակելու է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Կիևին և «Մոսկվայում չպետք է կարծեն, թե ժամանակն իրենց օգտին է աշխատում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլցն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել շուրջ 2 տարվա դադարից հետո ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ցանկանում եմ մոտ ապագայում զրուցել Պուտինի հետ»․ Շոլց