Մոսկվան «իրատեսական գնահատական» է որակում «երկրորդ ճակատի» մասին Թբիլիսիի հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «իրատեսական գնահատական» է համարում Վրաստանի իշխանության ներկայացուցիչների պնդումները, թե Արևմուտքը նպատակ ունի երկրորդ ճակատ բացել երկրում:

«Մարդիկ տեսնում են, թե ինչ տեղի ունեցավ իրենց հետ, որ ազատության, ժողովրդավարության և ամեն լավ բանի մասին խոսքերի հետևում իրականում թաքնված էր վտանգավոր «գայլը»։ Ընդ որում ՝ թունավոր։ Նա մեծ ատամներ ունի և բարոյական ու էթիկական սկզբունքների պակաս, և միայն ուտել է ուզում», - ասել է Զախարովան։

Ռուսաստանցի պաշտոնյան պնդել է՝ Վրաստանի գործող իշխանության դիրքորոշումը ձևավորվել է «Միխեիլ Սահակաշվիլիի հանցավոր արկածախնդրության ըմբռնման» արդյունքում։

«Հետևաբար՝ «երկրորդ ճակատի» վերաբերյալ իրատեսական գնահատականներ են տրվում։ Կարծում եմ, որ ոչ ոք չի ցանկանում ներքաշվել, «սակարկության առարկա» դառնալ ուրիշի խաղում», - հայտարարել է Զախարովան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընտրություններ Վրաստանում. իշխանությունը պատերազմի հեռանկարով է ահաբեկում, ընդդիմությունը՝ խոսում ժողովրդավարությունից«Վրացական երազանքն» իր քարոզարշավում խաղարկում է ուկրաինական պատերազմը