Մոսկվան հաղորդում է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայր գրավելու մասին

Ռուսական զորքերի հրետանին Ուկրաինայում, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ռուսական զինված ուժերի Կենտրոնական խմբավորման կողմից Դոնեցկի մարզի Չիգարի բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:

«Զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չիգարի բնակավայրը և բարելավել մարտավարական դրությունը», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Ուկրաինական կողմը հիշյալ բնակավայրի կորստի մասին չի հաղորդում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վորոնեժի մարզում անօդաչուի հարվածից զինամթերքի պահեստ է այրվումԿրասնոդարի երկրամասում անցած գիշեր ԱԹՍ-ի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի 2 պահեստումՈւկրաինական զորքերը նահանջել են Չասիվ Յարի մի մասից