Մոսկվան բողոքում է Մոլդովայում ռուս դիտորդների նկատմամբ «խտրական գործողություններից»

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Մոլդովայում, 3-ը նոյեմբերի, 2024թ.

Մոսկվան բողոքի նոտա է հղել Ռուսաստանում Մոլդովայի դեսպանին «ռուս դիտորդների նկատմամբ Քիշնևի ոչ բարեկամական խտրական գործողությունների առնչությամբ»։

ՌԴ արտգործնախարարությունը հայտարարում է, որ Մոլդովայի իշխանությունները հրաժարվել են հավատարմագիր տրամադրել մի խումբ ռուս դիտորդների, ոմանց էլ, չնայած ԿԸՀ-ի կողմից հավատարմագրմանը, արգելել են մտնել երկիր։

«Տվյալ քայլերը ձեռնարկվել են ԵՄ անդամի թեկնածու պետության կողմից, ինչը համապատասխան կերպով բնութագրում է եվրոպական ժողովրդավարական արժեքները, որոնց ձգտում է Մոլդովայի ղեկավարությունը», - հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։

Պաշտոնական Քիշնևը, այդ թվում՝ Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ստանիսլավ Սերիերուն, Ռուսաստանին մեղադրել է ընտրություններին միջամտելու մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մոլդովայի նախագահական ընտրություններն արդար և ժողովրդավարական չեն եղել». Պեսկով«Սա ապացույց է, որ ռուսական միջամտությունը ձախողվել է». Բայդենը՝ Մայա Սանդուի վերընտրման մասինՄայա Սանդուն կշարունակի ղեկավարել Մոլդովան ևս առնվազն 4 տարի