Մոսկվան անհանգստություն չունի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոնղոլիա կատարելիք այցի առնչությամբ՝ չնայած ՌԴ նախագահի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի ձերբակալման հրամանին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն է այսօր այդ մասին հայտարարել՝ նկատի ունենալով, որ ՄՔԴ-ի ձերբակալման օրդերը:
«Ոչ, մի անհանգստացեք այս կապակցությամբ: Մենք հիանալի երկխոսություն ունենք Մոնղոլիայի մեր ընկերների հետ։ Ակնհայտ է, որ այցի բոլոր ասպեկտները հանգամանորեն քննարկվել են», - հավելել է Կրեմլի խոսնակը։
Մինչդեռ Ուկրաինան հորդորել է Մոնղոլիային ձերբակալել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա սեպտեմբերի 3-ին ժամանի երկիր՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի որոշման։
«Մենք Մոնղոլիայի իշխանություններին կոչ ենք անում կատարել կալանքի միջազգային պարտադիր հրամանը և Պուտինին տեղափոխել Հաագայի միջազգային քրեական դատարան», - ասվում է Ուկրաինայի ԱԳՆ-ի Telegram էջում։
Միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել 2023 թվականին՝ նրան մեղադրելով ռազմական հանցագործության մեջ՝ Ուկրաինայից հարյուրավոր երեխաների ապօրինի արտաքսելու համար այն բանից հետո, երբ Մոսկվան ներխուժեց Ուկրաիան։
Ի տարբերություն Ռուսաստանի, Մոնղոլիան Միջազգային քրեական դատարանի անդամ է և ճանաչում է ՄՔԴ-ի իրավասությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա, որը Հռոմի ստատուտը ստորագրած երկիր է