Մոլդովայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարը ԱԳՆ է հրավիրվել

Վրաստանի վարչապետի՝ Մոլդովայում ընտրությունների ու եվրաինտեգրման մասին հայտարարությունների համար Քիշնևում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարը Արտգործնախարարություն է հրավիրվել։ Նա տեղեկացվել է մոլդովական կողմի դժգոհության մասին։

Բուդապեշտում կայացած եվրոպական քաղաքական համայնքի համաժողովի շրջանակում Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր. «Եթե ընտրությունների հետ կախված խնդիրներ կային, ապա դա Մոլդովայում էր։ Քվեատուփերը թափանցիկ էին, իսկ քվեաթերթիկները՝ առանց ծրարների»։

«Սրանք խախտումների առանձին դեպքեր չեն․ քվերակություն գաղտնիություն ընդհանրապես չկար։ Հիշո՞ւմ եք, որ որևէ մեկն այս մասին հայտարարություն աներ»,- հավելել էր Վրաստանի վարչապետը։

Վրաստանում ընդդիմադիրները շարունակում են չընդունել ընտրությունների արդյունքները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրացական ընդդիմությունը սպառնում է խափանել նոր խորհրդարանի առաջին նիստը