Մոլդովայում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է։
Գործող նախագահ, եվրոպամետ Մայա Սանդուն հոկտեմբերի 20-ին հաղթել էր առաջին փուլում՝ ստանալով ձայների 42 տոկոսը, իսկ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն 26 տոկոս էր ստացել, նրան աջակցում էր Մոլդովայի ռուսամետ սոցիալիստական կուսակցությունը:
Ակնկալվում է, որ նախնական արդյունքները կհրապարակվեն երեկոյան ժամը 22-ին։
Այս քվեարկությունը տեղի է ունենում ինչպես նախագահական մրցապայքարին, այնպես էլ Եվրամիությանը Մոլդովայի հնարավոր հետագա ինտեգրման վերաբերյալ հանրաքվեին Ռուսաստանի միջամտության մեղադրանքների ֆոնին։
ԵՄ կողմնակիցները հաղթեցին հանրաքվեում նվազագույն առավելությամբ՝ 50,38 տոկոսը կողմ քվեարկեց, Սանդուն անմիջապես հայտարարեց, որ «հանցավոր խմբերը օտար ուժերի հետ միասին փորձում են «գնել 300 հազար ձայն»։
Թեև Մոլդովայում նախագահի պաշտոնը ֆորմալ առումով արարողակարգային է, սակայն նախագահները հաճախ զգալի քաղաքական ազդեցություն ունեն: Նախագահը կարող է պաշտոնավարել երկու անընդմեջ չորս տարի ժամկետով։
Ալեքսանդր Ստոյանոգլոն Մոլդովայի նախկին նախագահ, Պուտինի մերձավոր Իգոր Դոդոնի կուսակիցն է, երկուսն էլ իրենց պաշտոնավարման օրոք չարաշահումների գործերով են անցնում։