Մոլդովայի վարչապետը կոչ է արել էներգետիկայի նախարարին հրաժարական ներկայացնել

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչան, արխիվ

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը հինգշաբթի օրը կոչ է արել էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովին հրաժարական ներկայացնել՝ երկրում էներգետիկ ճգնաժամ թույլ տալու համար։

Ռեչանը հայտարարել է նաև, որ խորհրդարանին խնդրելու է դեկտեմբերի 16-ից արտակարգ դրություն մտցնել էներգետիկայի ոլորտում՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման անորոշության պատճառով։

«Արտակարգ դրությունը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ գազամատակարարման հարցը չի լուծվել ինչպես Մոլդովայի քաղաքացիների, այնպես էլ Մերձդնեստրի տարածաշրջանի բնակիչների համար», - հայտարարել է Մոլդովայի վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խորացող անորոշություն»՝ Մոլդովայում ընտրություններից և հանրաքվեից հետո